ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

Բոլոր հավաստիացումները, որ Հայաստանը կպաշտպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, իշխանության կողմից ստեր էին

Բոլոր հավաստիացումները, որ Հայաստանը կպաշտպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, իշխանության կողմից ստեր էին
04.12.2018 | 23:52

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելը քաղաքականության հերթական քայլերից էր, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը։


«Իշխանության բոլոր հավաստիացումները, որ Հայաստանը կպաշտպանի այդ պաշտոնը, ստեր էին, քանի որ վերջին հայտարարությունը, ըստ որի՝ հետաձգվել է այդ հարցի քննարկումը, հետաձգվել է այն պատճառով, որ առայժմ համաձայնության չեն եկել, թե այդ պաշտոնում փոխարինելու է Բելառուսի ներկայացուցի՞չը, թե՞ գործող տեղակալը», - ասաց նա: Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին՝ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բանակցությունների սեղանին եղել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի օրակարգը՝ շփման գծում լարվածության թուլացմանը նպաստող միջոցառումներ:


«Երբ եռանախագահողները հունիսի 13-ին այցելեցին Հայաստան, դրանից հետո բառ անգամ չկար այդ մասին նրանց բոլոր հայտարարություններում: Օրակարգի նման կորուստը չափազանց լուրջ է և կարծում եմ՝ արդեն անշրջելի կորուստ է հայկական կողմերի համար», - ասաց նա:

Դիտվել է՝ 2629

Մեկնաբանություններ